Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մեքսիկայում ձերբակալել են թիվ 1 նարկոբարոնի թիկնազորի պետին

Մեքսիկայում ձերբակալել են թիվ 1 նարկոբարոնի թիկնազորի պետին
11.02.2013 | 12:05

Մեքսիկական բանակը հաղորդել է երկրի թիվ մեկ նորկոբարոնի, «Դե Սինալոա» խմբավորման առաջնորդի՝ Խոակինա Գուսման Լոերայի պահակախմբի ղեկավարի ձերբակալման մասին։
Ջոնաթան Սալաս Ավիլեսը և նրա չորս թիկնապահները ձերբակալվել են առանց որևէ կրակոցի։ Անցած տարի սխալմամբ հայտարարվել էր, որ Սալասը, որ հայտնի է նաև ՙՈւրվական՚ անվամբ, սպանված է։
Գուսման Լոերան ղեկավարում է «Դե Սինալոա» խումբը, նրա ձերբակալման համար ԱՄՆ-ն սահմանել է 5 միլիոն դոլար պարգևավճար։ Լոերայի ամենամյա եկամուտը, որ ստացվում է թմրանյութերի ապօրինի շրջանառությունից, ԱՄՆ-ում գնահատվում է ավելի քան 320 միլիոն դոլար։

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ